Վրաստանում ցուցարարներն իշխանությունների հրաժարականն են պահանջել։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։
Մարտի 9-ին մայրաքաղաքում խորհրդարանի առջեւ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է արվել խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել։
Զուրաբիշվիլին կրկին աջակցել է ցուցարարներին։ Նշենք, որ արդեն երրորդ օրն է ցույցերը չեն դադարում։ Քաղաքացիների դժգոհության պատճառ է դարձել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը, սակայն, արդեն հետ է կանչվել խորհրդարանից։





























