Ոսկու գինն ուրբաթ առավոտյան կայուն է՝ մեկ տրոյական ունցիան 1 835 դոլարից մի փոքր ցածր, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 1,2 դոլարով կամ 0,07 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 833, 4 դոլար։ Արծաթի մայիսյան ֆյուչերսն էժանացել է 0,83 տոկոսով, մեկ ունցիան 19,997 դոլար։




























