ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մարտի 9-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը եւ ներկայացրել Հայաստանի տնտեսության առկա միտումները:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԲ նախագահը ներկայացրել է 2022 թվականի Հայաստանի ֆինանսական հատվածի արդյունքները, տնտեսության առկա միտումները, խոսել 2023 թվականի ակնկալիքների մասին։

ԱՄՀ-ի գործընկերների հետ քննարկվել են գների և ֆինանսական կայունությանը, մակրոպրուդենցիալ քաղաքականությանը վերաբերող հարցեր: