Մեծ Բրիտանիայի թագավոր Կարլ III-ը իր եղբորը՝ արքայազն Էդվարդին շնորհել է Էդինբուրգի դուքսի տիտղոսով, որի վերջին կրողը Եղիսաբեթ II թագուհու ամուսինն էր՝ արքայազն Ֆիլիպը։ Այս մասին նշվում է ուրբաթ Բուքինգհեմյան պալատի տարածած հայտարարության մեջ։
«Նորին Մեծություն թագավորը ուրախությամբ Էդինբուրգի դուքսի տիտղոսը շնորհեց արքայազն Էդվարդին, Ուեսեքսի եւ Ֆորֆարի կոմսին, Նորին Մեծության 59-ամյակի կապակցությամբ»։ Բուքինգհեմյան պալատը հավելել է, որ արքայազն Էդվարդը ցմահ նոր կոչում կունենա։
Էդինբուրգի դուքսի տիտղոսը բրիտանական միապետության ամբողջ պատմության ընթացքում չորս անգամ է ստեղծվել։





























