7-ամյա աշակերտուհին դարձել է աշխարհում յոգայի ամենաերիտասարդ ուսուցիչը, գրում է UPI-ը։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ռեկորդակրի անունը Պրանվի Գուպտա է, իսկ ռեկորդի սահմանման պահին նա 7 տարեկան 165 օրական էր: Աշակերտուհին պատմել է, որ յոգայով սկսել է զբաղվել մանկուց մոր շնորհիվ, իսկ երեք տարեկանում ստացել է Yoga Alliance Organization-ի հավաստագիր, որը հաստատում է, որ նա 200-ժամյա դասընթաց է անցել:
«Ես ուզում եմ յոգայի հանդեպ սերը փոխանցել հնարավորինս շատ մարդկանց»,-պատմել է Պրանվին։
Նա նաեւ ակտիվորեն վարում է իր սոցիալական ցանցերը եւ այնտեղ հրապարակում թեմատիկ տեսանյութեր եւ լուսանկարներ՝ նվիրված յոգային: Աշակերտուհին նախատեսում է շարունակել զարգանալ այս ուղղությամբ եւ երազում է հանրայնացնել իր բիզնեսը ամբողջ աշխարհում։





























