ՊՆ N զորամաս այցելության ժամանակ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ մարտի 10-ին, հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի եւ հենակետերի ավագների հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից, Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստությանը, ներկայացրել ՊՆ բարեփոխումների հիմնական դրույթները:

Նախարարը լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները:

Խորհրդակցության ավարտին նախարարը զորամիավորման հրամանատարին եւ զորամասի սպայակազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ։

Պաշտպանության նախարարը նաեւ առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ: