Մենք հույսեր ենք կապում Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հաղթանակի հետ։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։
Նա հայտարարել է Ֆրանսիայի հետ համագործակցաբար ուկրաինացի ծովայինների վերապատրաստման վերաբերյալ համաձայնության մասին։
Մակրոնն իր հերթին հայտարարել է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ցանկության մասին՝ օգնելու Կիեւին մոտ ապագայում հակահարձակման անցնելու համար։





























