Թուրքիան մարտի 1-ից կարգադրել է դադարեցնել իր տարածքով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը։ Այս մասին Bloomberg-ին հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։
Նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է պատժամիջոցներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան անսպասելիորեն դադարեցրել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան։ Նման քայլն անսպասելի էր շուկայի համար, որը շտապ այլընտրանքային ուղիներ է փնտրում:





























