Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Նրանք քննարկել են Վրաստանի վերջին իրադարձությունները՝ ընդգծելով իրենց երկրների ընդհանուր շահագրգռվածությունը Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման հարցում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Նրանք խոսել են այն մասին, որ նախագահ Զուրաբիշվիլին պաշտպանում է միասնական եւ ներառական մոտեցումը բարեփոխումներին հասնելու համար, որոնք անհրաժեշտ են Եվրամիությանն անդամակցելու նպատակով Վրաստանի թեկնածությունն առաջ մղելու համար: Նրանք նաեւ քննարկել են ընդհանուր մտահոգությունները արտաքին ֆինանսավորում ստանալու համար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գրանցման վերաբերյալ օրինագծի մասին, ինչը կարող է խանգարել հարյուրավոր վրացական ՀԿ-ների կարեւոր աշխատանքին, որոնք աշխատում են հանուն իրենց համայնքների կյանքի բարելավման: Նրանք ողջունել են երկու օրինագծերը հետ կանչելու կառավարության վերջին որոշումը։ Ի վերջո, նրանք քննարկել են ան բանի երաշխավորման անհրաժեշտությունը, որ Ռուսաստանը շարունակի զգալ պատժամիջոցների, արտահանման վերահսկողության եւ այլ տնտեսական սահմանափակումների ողջ տնտեսական վնասները, որոնք սահմանվել են Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ավելի քան 30 դաշնակիցների եւ գործընկերների կողմից՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով Պուտինին պատասխանատվության ենթարկելու համար: Պարոն Սալիվանն ընդգծել է այն բանի անհրաժեշտությունը, որ Վրաստանը խուսափելու կամ նահանջի ասպարեզ չդառնա»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։





























