Գերմանական Verdi արհմիությունը կոչ է արել մարտի 13-ին գործադուլներ կազմակերպել երկրի հյուսիսային օդանավակայաններում, այդ թվում՝ Բեռլինում, ինչը, ըստ նրա, կարող է հանգեցնել ուղեւորների համար երկար հերթերի եւ թռիչքները չեղարկելու, հաղորդում է Reuters-ը:
Գործադուլները կազդեն Բեռլինի միջազգային օդանավակայանի, ինչպես նաեւ Համբուրգի, Հանովերի եւ Բրեմենի փոքր օդանավակայանների վրա, շաբաթ օրը հայտնել են սպասարկման աշխատողների արհմիության համապատասխան տարածաշրջանային մասնաճյուղերը:
Verdi արհմիությունը հայտարարել է, որ կոչ է անում անվտանգության աշխատակիցներին գործադուլ անել Բեռլինի օդանավակայանում՝ գիշերային աշխատանքի, հանգստյան օրերի եւ արձակուրդների վարձատրության շուրջ վեճերի պատճառով:
Գործադուլը օդանավակայանում, որը սպասարկում է ավիաընկերություններին, այդ թվում՝ Lufthansa-ին, easyJet-ին եւ Air France-KLM-ին, կսկսվի վաղ առավոտյան եւ կավարտվի ուշ երեկոյան։
Դա կլինի վերջինը գործադուլների եւ բողոքի ցույցերի շարքից, որոնք հարվածել են Եվրոպայի խոշորագույն տնտեսություններին, այդ թվում՝ Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային եւ Իսպանիային, քանի որ սննդամթերքի եւ էներգիայի գների աճը խաթարում է եկամուտներն ու կյանքի մակարդակը COVID-19 համավարակի եւ Ուկրաինայում պատերազմի հետեւանքով։
Verdi-ի Համբուրգի մասնաճյուղը հայտարարել է, որ ինքը գործադուլ է անում նաեւ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը հաջորդ 27 ամիսներին 2%-ով պարբերաբար բարձրացնելու առաջարկի եւ 1500 եվրոյի ու 1000 եվրոյի միանվագ վճարումների պատճառով, որոնք, ըստ նրա, բավարար չեն: Հաշվի առնելով տարեկան գնաճի մակարդակը, որը մոտ 9% է կազմում։
Անցյալ ամսվա վերջին Գերմանիայի Դյուսելդորֆ եւ Քյոլն-Բոն տարածաշրջանային օդանավակայաններում չվերթների մեծ մասը դադարեցվել են Verdi-ի 24-ժամյա գործադուլի պատճառով։





























