Հնագետները Հունան նահանգում հայտնաբերել են գերեզման, որում երկու մարդ կա, եւ, ըստ գնահատականների, ավելի քան 400 տարեկան է, գրում է Miami Herald-ը՝ հղում անելով Հնագիտական հետազոտությունների եւ մշակութային արժեքների պահպանության կենտրոնին:
Հետազոտողները կարծում են, որ այն կառուցվել է Մին դինաստիայի օրոք՝ 1368-1644 թվականներին, երբ իշխում էր Չժու Յուանչժանը։ Սա տարածաշրջանում իր հարեւանների վրա չինական ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական ուժեղ ազդեցության ժամանակաշրջան էր, ինչպես նաեւ դեկորատիվ արվեստի, խեցեգործության, բրոնզե աշխատանքների եւ գեղարվեստական նվաճումների ծաղկման ժամանակաշրջան:
Ըստ հնագետների՝ դամբարանը պատի մեջ է եղել, ներսը զարդարված ծաղիկների եւ բնության նկարներով:
Չնայած դամբարանը դատարկ է եղել, հետազոտողներն օգտագործել են ինֆրակարմիր պատկերի տեխնոլոգիան՝ տեսնելու, թե ինչ է պատկերված եղել պատերին:
Դամբարանի չափից ու ձեւից, ինչպես նաեւ ներսում նկարվածից ելնելով՝ գիտնականները կարծում են, որ դամբարանի բնակիչները բարձր սոցիալական կարգավիճակ են ունեցել։
Սա միակ բանը չէ, որ այս գտածոն առանձնահատուկ է դարձնում:
Գերեզմանի երկու խցիկների միջեւ անցք է բացվել, կարծես երկու բաց տարածություններ միացնելով։ Ըստ հետազոտողների՝ այն կոչվում է «անմահության կամուրջ»։
Հին Չինաստանում «անմահության կամուրջը» միջոց է եղել երկու մարդկանց համար, որոնք ամուսնացած են եղել կյանքի ընթացքում, միասին մնալ նույնիսկ մահից հետո:
Հետազոտողները կարծում են, որ գերեզմանը եղել է բարձրաստիճան ամուսնական զույգի վերջին հանգրվանը։





























