Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում՝ ավտոշուկայի ճանապարհին, բախվել են Terios Kid և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

 Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:Բախման հետևանքով Terios Kid-ը գլխիվայր շրջվել է:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: