Բրիտանիայի էներգետիկ քաղաքականությունը, որի նպատակը մինչեւ 2050 թվականը զրոյական արտանետումներին հասնելն էր, ձախողվել է, քանի որ իշխանությունները սկսել են նորից անցնել հանածո վառելիքի օգտագործմանը, գրում է The Telegraph-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Բրիտանիայի էներգետիկ քաղաքականությունը եղել եւ շարունակում է կատարյալ աղետ մնալ։ Սկզբնական ծրագրերով երկիրը ձգտում էր մինչեւ 2050 թվականը զրոյական արտանետումների հասնել, ինչը կպահանջեր շեշտը դնել վերականգնվող աղբյուրների վրա։

Բայց այժմ կառավարությունը, հակառակ իր հայտարարած նպատակներին, պնդում է, որ կարճաժամկետ հեռանկարում էներգետիկ անվտանգությունը բարելավելու համար ավելի շատ հանածո վառելիք է անհրաժեշտ, քանի որ էկոլոգիապես մաքուր նախագծերը շատ ժամանակ են խլում:

Հրատարակության համաձայն՝ էներգետիկ ոլորտում ներդրումներին խոչընդոտում է անկանխատեսելի շահույթի հարկը։  Հոդվածի հեղինակի կարծիքով՝ երկրում իրավիճակը կարող էր բարելավվել, եթե նոր ատոմակայաններ (ԱԷԿ) կառուցվեին։ Սակայն վերջին կայանն իր ռեսուրսը սպառել է 1995 թվականին, իսկ նորը կկառուցվի 2027 թվականից ոչ շուտ։