Սաուդյան Արաբիայում նոր միջազգային ավիաընկերություն կբացվի՝ Ar-Riyadh Airlines։ Նոր փոխադրողի ինքնիշխան հիմնադրամի ստեղծման մասին հայտարարել է թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը, տեղեկացրել է Saudi Press Agency-ն։

Նախատեսվում է, որ 2030թ. ավիափոխադրողն ավիահաղորդակցություններ կհաստատի ավելի քան 100 քաղաքների հետ ամբողջ աշխարհում եւ իր հաճախորդներին կտրամադրի «համալիր ծառայություններ բացառիկ մակարդակով, իսկապես սաուդյան հյուրընկալությամբ»։ Ընկերությունը կստեղծի ավելի քան 200 հազար աշխատատեղ։

Թռիչքների աշխարհագրության մասին չի նշվել։ Հայտնի է, որ նոր ավիաընկերության ստեղծումը «Տեսլական-2030» ռազմավարության մի մասն է՝ ուղղված նավթից կախված տեղի տնտեսության դիվերսիֆիկացմանը։

Ar-Riyadh Airlines-ը գտնվում է ինքնիշխան հիմնադրամի տնօրինման ներքո, ավիաընկերության տնօրենների խորհրդում են լինելու հիմնադրամի կառավարիչ Յասիր ալ-Ռումայանը եւ Etihad Airways ավիափոխադրողի (ԱՄԷ) նախկին գլխավոր տնօրեն Թոնի Դուգլասը։