Հռոմի Պապը ձայնագրել է առաջին Popecast փոդքասթը, որը երկուշաբթի հրապարակվել է Vatican News պորտալում՝ պապական աթոռին նրա ընտրվելու 10-ամյակի կապակցությամբ։

Լրագրողի հետ զրույցում Հռոմի Պապը խոստովանել է, որ 10 տարի առաջվա դեպքերը հիշում է «կարծես երեկ լիներ»։  

Նա խոստովանել է, որ ամենից շատ իրեն  ցավ են պատճառում  պատերազմները։ «Եղել են վատ պահեր, եւ բոլորը կապված են մարդկային տառապանք պատճառող հրեշի՝ պատերազմի հետ։ Ինձ տանջում է, երբ մահանում են այդ տղաները՝ ռուսներն ու ուկրաինացիները, կարեւոր չէ, թե կոնկրետ ով։ Նրանք չեն վերադառնում իրենց մայրերի մոտ»,- ասել է պոնտիֆիկոսը։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը էջ ունի նաեւ Twitter-ում, որը մի քանի լեզուներով է, ներառյալ արաբերեն եւ լատիներեն՝ հիմնական եվրոպական լեզուների հետ մեկտեղ: Ամենաշատ բաժանորդները՝ գրեթե 19 միլիոն, ունեն անգլերենով եւ իսպաներենով էջերը։