Welcoming Countries Rank-ի վարկածով 2023 թվականի ամենաանբարյացակամ երկրներ ճանաչվել են ԿԺԴՀ-ն, Թուրքմենստանը եւ Աֆղանստանը, որտեղ մուտքի համար անհրաժեշտ է վիզա աշխարհի ցանկացած երկրից։ Վարկանիշը կազմել են Passport Index-ի մասնագետները։

Երկրորդ տեղում Բութանն ու Լիբիան են, որոնք առանց վիզայի մուտք են առաջարկում երեք երկրներից ճանապարհորդներին։ Հակավարկանիշի երրորդ տեղում Էրիթրեան է, որտեղ առանց վիզայի միայն չորս երկրներից զբոսաշրջիկներ կարող են ժամանել։ Դրան հաջորդում են Հասարակածային Գվինեան, Ալժիրն ու Սուդանը։ Անբարյացակամ երկրների թոփ 10-ում ներառվել են նաեւ Կամերունը, Մյանման, Եմենը, Սիրիան, Լիբերիան, Նաուրուն, Կոնգոն եւ Չադը։