Միացյալ Նահանգները մտադիր է հաջորդ ֆինանսական տարում 30,6 միլիարդ դոլար ծախսել ռազմամթերքի գնումների վրա, ինչը 12 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա համեմատ։ Այս մասին երկուշաբթի օրը Պենտագոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը։

«2024 ֆինանսական տարում միայն 30,6 միլիարդ դոլարի ռազմամթերք կգնենք, ինչը գրեթե 12 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին»,- ասել է նա: