ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Մեծ Բրիտանիայի անվտանգության հիմքն են մնում։ Այս մասին ասվում է թագավորության պաշտպանական ռազմավարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նաեւ, Միացյալ Նահանգների խորը եւ տեւական նվիրվածությունը եվրոպական անվտանգությանը եւս մեկ անգամ ապացուցվել է։ Միացյալ Նահանգների հետ Միացյալ Թագավորության հարաբերությունների խորությունը՝ հետախուզությունից մինչեւ ռազմական եւ դիվանագիտական համակարգում, մնում է մեր անվտանգության բացարձակ անհրաժեշտ հիմքը: Այն ավելի ամրապնդվել է ուկրաինական պատերազմին մեր արձագանքով եւ այլ միջոցներով, ինչպիսին է Ատլանտյան նոր խարտիան»,- ասվում է բրիտանական կառավարության կայքում տեղադրված փաստաթղթում:

Նշվում է նաեւ, որ Բրիտանիան հասկանում է, որ ԱՄՆ-ի դաշնակիցները պետք է ակտիվացնեն իրենց հավաքական ներդրումը «բեռի բաշխման» գործում ինչպես Եվրատլանտյան տարածաշրջանում, այնպես էլ այլ տարածաշրջաններում, ներառյալ Պարսից ծոցի եւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանները: