Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 13-ին, ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկի բակում քաղաքացի է այրվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Կոտայքի մարզի բնակիչ 86-ամյա Ռիփսիկ Գ.-ն նախ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երեւանի Այրվացքաբանության ազգային կենտրոն:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:





























