Մեծ Բրիտանիան պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի հետ լիարժեք երկխոսության՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորումից հետո գլոբալ խնդիրների լուծման համար։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի հետ, երբ հարմար պահը գա աշխարհաքաղաքական համակարգային ռիսկերը կառավարելու համար»,- ասել է նա։ Կառավարության ղեկավարի գրասենյակում հավելել են, որ իրենք «պատրաստ են համագործակցել ցանկացած երկրի հետ»՝ պայմանով, որ պահպանվի «աշխարհակարգի կայունությունը», որը, Լոնդոնի կարծիքով, «խաթարվել է» Ուկրաինայում ռուսական ռազմական գործողություն հետեւանքով։ Սունակի գրասենյակը նաեւ խոստովանել է, որ «երկխոսության եւ դեէսկալացիայի ուղիները ներկայումս զգալիորեն սահմանափակ են», բայց «կարող են վերակենդանանալ, երբ ժամանակը գա»:





























