ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բուրյաթիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է Ուլան-Ուդենի ավիացիոն գործարանի գործունեությանը։

Ռուսաստանի նախագահին ցուցադրել են ուղղաթիռների ագրեգատները եւ նոր մոդելների ֆյուզելյաժները՝ ՄԻ-171ԱԶ ուղղաթիռի մոդիֆիկացիան եւ Կա-226-Կա-226.54 ուղղաթիռի մոդիֆիկացիան: Երկրի ղեկավարը եղել է նաեւ վերջնական հավաքման արտադրամասում, որտեղ շփվել է գործարանի աշխատողների հետ:  

Շփման ընթացքում նա հայտարարել է, որ երկիրը ութ տարի շարունակ փորձել է համոզել գործընկերներին խաղաղ ճանապարհով լուծել Դոնբասի խնդիրը։  Ուկրաինայում «2014 թվականից հետո սկսվել է բոլոր նրանց ֆիզիկական բնաջնջումը, ովքեր հանդես են եկել Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների օգտին», նշել է Պուտինը։ 

«Դոնբասի հարցում, ինչպես պարզվեց, մեզ խաբել են»,-նշել է Պուտինը։