«Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարներում դիվերսիայի վայրից 30 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է ալեհավաք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով գազատարներում տեղի ունեցած ահաբեկչության մասին, փոխանցում է «Московский комсомолец»-ը։
ՌԴ նախագահի խոսքով, բացառված չէ, որ այն կարող էր օգտագործվել մեկ այլ պայթուցիկ սարքի ակտիվացման համար։ Ինչպես նշել է Պուտինը, ոչ մի «սիրողական» պայթեցնող չէր կարող դիվերսիա անել գազատարում։ Նախագահի խոսքով, դա կարող էր անել միայն պետությունը։
Ռուսաստանի նախագահը «անհեթեթություն» է անվանել նաեւ որոշ «ուկրաինացի ակտիվիստների» կողմից դիվերսիայի իրականացման վարկածը։ Նա նշել է, որ դիվերսիայով միայն ԱՄՆ-ը կարող էր շահագրգռված լինել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























