Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նախագահի մամուլի գրասենայկից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալա երկրորդը, Էստոնիայի նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:



























