«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի՝ քիչ առաջ Ֆեյսբուքյան  հրապարակմանը, որտեղ նա հետևում է ֆուտբոլային հանդիպմանը․

«Ի՞նչ է անում երկրի պաշտպանության նախարարը, երբ երկրի սահմաններին էսկալացիայի լուրջ սպառնալիք կա, իսկ Արցախը 3 ամսից ավելի է շրջափակման մեջ է:

Պատասխանը միանշանակ է` գնում է ուղիղ մարզադաշտ` ֆուտբոլ դիտելու»,- գրել է պատգամավորը։