Վաշինգտոնի նահանգում, հնդկացիական ռեզերվացիայի տարածքում գնացքը դուրս է եկել գծերից, պատահարի հետեւանքով մի քանի հազար լիտր դիզելային վառելիքի արտահոսք է տեղի ունեցել, տեղեկացրել է նահանգի բնապահպանական վարչությունը։

Ինչպես տեղեկացրել է տեղի Fox13 հեռուստաալիքը, վթարը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, Անակորտես քաղաքի մոտ, երբ BNSF գնացքի վեց դատարկ վագոն դուրս է եկել գծերից։ Տեղի է ունեցել շարժիչներից մեկի դիզելային վառելիքի արտահոսք։

«Բնապահպանության եւ արտահոսքերի հետեւանքների վերացման կորպորացիան միջոցներ է ձեռնարկում հնդկացիական Սուինոմիշ ռեզերվացիայի տարածքում BNSF գնացքի միջադեպի հետ կապված»,- տեղեկացվել է վարչության Թվիթերի էջում։

Սկզբում գերատեսչությունը տեղեկացրել էր մոտ 5 հազար գալոն (19 հազար լիտր) դիզվառելիքի արտահոսքի մասին, բայց ավելի ուշ ճշտել է, որ խոսքը 2,5 հազար գալոնի (9,5 հազար լիտր) մասին է։

Նշվել է, որ դիզելային վառելիքի մեծ մասը հոսել է գետնի վրա։ Վարչության տվյալներով՝ արտակարգ պատահարի հետեւանքով զոհ չկա։ Վթարի տեղում հետեւանքների վերացման աշխատանքներ են տարվում։ Տեղի իշխանությունները հետաքննում են տեղի ունեցածի պատճառները։