Կատալոնիայի Ժեներալիտետը Սաու ջրամբարից ձուկ որսալու հատուկ միջոցառման մասին է հայտարարել։ Կոմունալ աշխատողները պետք է  տոննաներով ձուկ որսան։ Պատճառը տարածաշրջանում ստեղծված գլոբալ երաշտն է։

Գետի ծանծաղացման դեպքում, որը ձեւավորում է ջրամբարը, այդքան ձկները պարզապես կսատկեն թթվածնի պակասից, որից հետո կհայտնվեն ջրամբարում եւ կսկսեն նեխել՝ աղտոտելով Բարսելոնայի ջրմուղի ջուրը, գրում է El Pais-ը։

Հրատարակությունը հիշեցրել է, որ անցյալ տարի երաշտի պատճառով, Բարսելոնայի եւ Պիրենեյների միջեւ ճանապարհի կեսին, ճահճից զանգակատուն է հայտնվել։ Դրանք ռոմանական ոճի Սան Ռոման դե Սաու գյուղի մնացորդներն էին: 1962 թվականին պատնեշի կառուցումից հետո այն անցել է ջրի տակ, եւ ոչ ոք չէր մտածել, որ այն հնարավոր է տեսնել։