Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ճաշը կուղեկցվի մշակութային ծրագրով, բացի այդ, պատրաստ պաղպաղակ կլինի, որը սիրում է չինացի քաղաքական գործիչը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ավանդաբար, իհարկե, ռուսական խոհանոց, ճաշը կուղեկցվի մշակութային ծրագրով։ Այս մասին մենք կհայտնենք վաղը, առաջ չընկնենք»,- ասել է Պեսկովը։ Հստակեցնող հարցին, թե արդյոք պաղպաղակ կմատուցվի, նա պատասխանել է. «Իհարկե, պաղպաղակը, կարծում եմ, միշտ պատրաստ է, հաշվի առնելով, որ Սի Ծինփինը շատ է սիրում այն»:
Չինաստանի ղեկավարը Մոսկվա է ժամանել մարտի 20-ին՝ պետական այցով։ Երկուշաբթի օրը նա ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երեքշաբթի օրը կսկսվեն Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարների բանակցությունները պատվիրակությունների կազմում։





























