Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Չինաստան ռուսական հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները կընդլայնվեն, գրում է «Коммерсантъ»-ը։

«Էներգետիկ համագործակցությունն ընդլայնվում է։ Ռուսաստանը ՉԺՀ-ին նավթի, բնական գազի, ներառյալ ՀԲԳ-ի ռազմավարական մատակարարն է, եւ համագործակցությունը կավելանա: Ատոմային էներգիայի օբյեկտների շինարարությունն իրականացվում է ըստ ժամանակացույցի»,- ասել է Պուտինը Մոսկվայի եւ Պեկինի միջեւ համագործակցության փաստաթղթերի ստորագրման ժամանակ։

Հիշեցնենք, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այցով գտնվում է Մոսկվայում։