Գյուլբեկյան փողոցի 43 շենքի բնակիչները «Խոսքի իրավունք» միավորմանն ահազանգել են, որ այս պահին, իրենց բակում ծառ է հատվում:
«Խոսքի իրավունք» միավորումից NEWS.am-ին հայտնում են, որ ծառը հատողներն ասել են, որ իբրեւ ծառի արմատներն արդեն երեւում են եւ այն հնարավոր է, շուռ գա: «Բնակիչներն էլ այն կարծիքի են , որ երեւացող արմատները միայն ծառի հզորության մասին են խոսում: «Խոսքի իրավունք»-ը պահանջում է փրկել անհապաղ քայլեր ջեռնարկել` ծառերը փրկելու համար»,- ասված է միավորման հաղորդագրության մեջ:




























