Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի օրակարգային հարցեր:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ուշադրության կենտրոնում է եղել «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերի պահանջներին բարձրահարկ շենքերի համապատասխանության հարցը:

Այդ համատեքստում դիտարկվել են սահմանված հարկայնությունը գերազանցող շրջանակակապային շենքերի կառուցման համար մշակված հատուկ տեխնիկական պայմանների նախնական տարբերակները: Թեմայի շուրջ ծավալվել է մասնագիտական քննարկում: