Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պետք է իրավունք ունենան դադարեցնել գործադուլները, որոնք խանգարում են մարդկանց առօրյա կյանքին։ Այս մասին նա ասել է France 2 հեռուստաալիքի եթերում։

«Երբ խմբերը ծայրահեղ բռնություն են կիրառում հանրապետության կողմից ընտրվածների վրա հարձակվելու համար, երբ նրանք բռնություն են կիրառում առանց որեւէ կանոնի, քանի որ ինչ-որ բանից դժգոհ են, դա այլեւս հանրապետություն չէ»,- ասել է Մակրոնը:

Նա հավելել է, որ նման գործադուլների դեպքում երկրում տնտեսական ակտիվությունն արգելափակվում է, ուստի «պետք է իրավունք ունենալ» վերացնել բնականոն գործունեությանը խոչընդոտող գործոնները։ Բացի այդ, նախագահն ասել է, որ աջակցում է «կազմակերպված դրսեւորումներին», որոնք անցկացվում են կանոնների համաձայն, սակայն դատապարտում է բռնությունը։