ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ձեռնաշղթաներով հայտնվել դատարանի դահլիճում, եթե իրեն մեղադրանք առաջադրեն, գրում է Guardian-ը։

Թրամփի խոսքով՝ այս կերպ ինքը ցանկանում է «լսումները ներկայացման վերածել»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թրամփը փորձում է իր օգտին օգտագործել այն փաստը, որ Նյու Յորքի դատախազությունը կարող է իրեն մեղադրանք առաջադրել մեծահասակների համար ֆիլմերի աստղ Սթորմի Դենիելսի լռության դիմաց վճարման հետ կապված։

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ քաղաքական գործչի թիմը սկսել է ակտիվորեն էլեկտրոնային նամակներ ուղարկել նրա կողմնակիցներին՝ խնդրելով նվիրատվություն կատարել հանրապետականի նոր նախագահական արշավի համար։

Ինչպես նշվում է Թրամփի կողմնակիցներին ուղղված նամակներում, ԱՄՆ նախկին նախագահը վստահ է, որ իրական արդարացումը կգա 2024 թվականի ընտրությունների օրը, երբ ինքը «հետ վերցնի Սպիտակ տունը»։ The Hill-ն ընդգծում է, որ այնուհետեւ տեքստում նվիրատվությունների խնդրանք է, որը կոչ է անում ներդրումներ կատարել քաղաքական գործչի արշավում «կրիտիկական պահին»: