Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում քննարկել է «հացահատիկային գործարքը», ընդգծել հացահատիկի անխափան մատակարարման կարեւորությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թուրքիայի ռազմական գերատեսչությանը։
«Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Բանակցությունների ընթացքում գոհունակություն է արտահայտվել հացահատիկի նախաձեռնության ընդլայնման գործում համագործակցության կապակցությամբ, որը մեծ ներդրում է ունեցել պարենային համաշխարհային ճգնաժամի լուծման գործում, եւ նշվել է հացահատիկի անխափան մատակարարումների կարեւորությունը։ Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ մարդասիրական օգնության տրամադրման գործում»,- հայտնել է թուրքական ռազմական գերատեսչությունը։





























