Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի վարչապետների կողմից երկրի դեմ առաջադրված մեղադրանքները՝ ընդգծելով, որ Իրանը տարածաշրջանում կայունության խարիսխն է, հաղորդում է Tasnim-ը։ «Պատմության մնայուն հեգնանքներից մեկն այն է, որ երկու ռեժիմներ, որոնցից մեկը հիմնված է մեկ այլ ժողովրդի հողի յուրացման վրա եւ լկտիաբար հրաժարվում է միանալ ՄԶՉՊ-ին՝ չնայած միջուկային զենքի զինանոց ունենալուն, իսկ մյուսը, որի հրկիզող եւ հրահրող քաղաքականությունը տեսանելի է տարածաշրջանում ամենուր, լկտիաբար մեղադրանքներ է առաջադրում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որը տարածաշրջանում կայունության խարիսխն է»,-ասել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Հաշվի առնելով այս երկու վարչակարգերի մութ գործերը, երբ տարածաշրջանում դրական փոփոխություններ են նկատվում, տարօրինակ բան չկա, որ այս երկուսը դժգոհ են տարածաշրջանի միտումից եւ փորձում են թուլացնել եւ խաթարել այդ գործընթացը»,-հավելել է նա։
«Վերահաստատելով իր հարեւանների հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կարեւորությունը եւ տարածաշրջանի երկրների տարածաշրջանային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կրկին ուշադրություն է հրավիրում այն երկրների միջազգային պատասխանատվության վրա, որոնք աջակցում են սիոնիստական ռեժիմին ամենօրյա հանցագործություններում, մարդու իրավունքների կոպիտ խախտումներում եւ միջազգային օրենքների ու կանոնների խախտումներում»,-նշել է նա։





























