Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկներ չի ստացել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ բանակցությունների վերաբերյալ, որը վերջերս այցելել էր Մոսկվա: Պաշտոնական Կիեւը դիվանագիտական խողովակներով Պեկինին տեղեկություն է փոխանցել երկխոսություն վարելու ցանկության մասին, հաղորդում է УНИАН-ը։
Զելենսկին դիմել է Պեկինին՝ խնդրելով համագործակցել Ուկրաինայի առաջարկած խաղաղության ծրագրի, ինչպես նաեւ բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու հարցում: Նշվում է, որ Ուկրաինայի նախագահը թերահավատորեն է վերաբերվել Չինաստանի՝ 12 կետից բաղկացած առաջարկին՝ հայտարարելով, որ առաջին տեղում պետք է դնել ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը։
«Ես Չինաստանից միջնորդ լինելու առաջարկ չեմ ստացել։ Ես հանդիպելու առաջարկ չեմ ստացել։ Բայց ես դիվանագիտական խողովակներով ուղիղ հաղորդագրություն եմ փոխանցել այն մասին, որ ցանկանում են խոսել ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինի հետ»,-ասել է Զելենսկին ճապոնական The Yomiuri Shimbun հրատարակությանը տված հարցազրույցում:





























