Գերմանիայում ծայրահեղական եւ մինչեւ վերջերս համարյա ոչ հայտնի ցանցը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա դեմ համազգային արշավ է անցկացրել, հայտնում է CNN-ը։
«Ռեյխսբուրգեր» շարժումը, որը բաղկացած է ոչ մեծ խմբերից եւ անհատներից, որոնք սփռված են ամբողջ երկրում, առաջ է քաշում մի շարք տարօրինակ տեսակետներ եւ մերժում է պետության օրինականությունը։
Անցյալ տարվա դեկտեմբերին 25 մարդ էր ձերբակալվել Գերմանիայի խորհրդարանի շենքի վրա հարձակում կազմակերպելու, սահմանադրական կարգը տապալելու եւ խմբի կենտրոնական դեմքին՝ Հենրի XIII արիստոկրատ արքայազն Ռոյսին, որպես առաջնորդ կարգելու համար:
Խմբավորման հետ կապված արշավանքները շարունակվել են այս շաբաթ, եւ հինգշաբթի Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ պաշտոնապես ձերբակալել են մեկ անձի, որը կասկածվում է խմբին առնչություն ունենալու եւ աջակցելու մեջ այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը ոստիկան է վիրավորվել:
Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը ասել է, որ կրակոցները «ցույց են տալիս, թե որքան վտանգավոր են այդ առաքելությունները։ Իշխանությունների պարտքն է չեզոքացնել «Ռեյխբուրգերը»»։
Շարժման կողմնակիցները տարբեր համոզմունքներ ունեն, ներառյալ այն, որ ժամանակակից Գերմանիան ինքնիշխան պետություն չէ եւ, հետեւաբար, պետք է մերժվի որպես կառավարման օրինական ձեւ:
Ոմանք կարծում են, որ 1871 թվականի Գերմանական կայսրությունը դեռ գոյություն ունի, մյուսները ցանկանում են վերադարձնել Հիտլերի Երրորդ Ռեյխը։
Շատերը հավատարիմ են նացիստական գաղափարախոսություններին:
Քաղաքագետ եւ Դրեզդենի համալսարանի նախկին պրոֆեսոր Վերներ Պատցելտը կարծում է, որ «Ռեյխսբյուրգերը» ոչ այնքան «շարժում» է, որքան «քաղաքական հիմարների թույլ կապակցված ցանց, որը կարծում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը գոյություն չունի, կամ իրենց պահում են այնպես, կարծես նա գոյություն չունի»:
Թոբիաս Գինսբուրգը գերմանացի լրագրող է, որը գաղտնի աշխատել է Գերմանիայի ուլտրաաջ ուժերում։
Նա կարծում է, որ հեղաշրջման անցյալ տարվա փորձը խափանելու իշխանության միջամտությունը «նվազագույնն է», որը կարելի է անել Գերմանիայում ոիլտրաաջ ծայրահեղականության ավելի լայն խնդրի լուծման համար:
Գերմանիայի կառավարության տվյալներով՝ երկրում կա «Ռեյխսբուրգեր»-ի մոտ 23 000 անդամ, ինչը 19 000-ով ավելի է, քան 2019 թվականին։
Դրանցից մոտավորապես 1250-ը կապված են աջ ծայրահեղականների հետ:
Գերմանիայի ՆԳՆ-ն CNN-ին տված հայտարարության մեջ ոչնչացնող գնահատական է տվել շարժմանը` դրա հետեւորդներին անվանելով ոչ թե «անվնաս խելագարներ», այլ «վտանգավոր ծայրահեղականներ, որոնք առաջնորդվում են բռնության երեւակայություններով եւ մեծ քանակությամբ զենք ունեն»:
Այս խմբավորման հրազենի պաշարը հատկապես մտահոգում է իշխանություններին: Կառավարության վերջին տվյալներով՝ խմբավորման մոտ 400 անդամներ զենք ունեն։ 2016 թվականից զենքի օգտագործման 1100 մարդու թույլտվություն է չեղարկվել:
Բռնության հակում ունեցող է համարվում մոտ 2300 հետեւորդ՝ 200-ով ավելի, քան 2021 թվականին։





























