Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Anadolu-ն։
«Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ պետությունների ղեկավարները քննարկել են թուրք-ռուսական կապերի հետագա զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ վերջին զարգացումները:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության ժամկետների կրկնակի երկարաձգման հարցում դրական դիրքորոշման համար:
Թուրքիայի նախագահը նաեւ նշել է, որ Անկարան կարեւորում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների միջոցով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:
Թուրքիայի նախագահը չի բացառել տնտեսական համագործակցության հարցում նոր քայլերը՝ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների լույսի ներքո»,-ասվում է հաղորդագրության մեջ։





























