Թերթը գրում է, որ իշխանությունները մտադիր են վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության շենքերը, «Նոյան Տապան» գրախանութը: «Ըստ մեր տեղեկությունների՝ այդ շենքերը վաճառվելու է «Կեմպինսկի » կազմակերպությանը, որը հայտնի է հյուրանոցային ցանցով ողջ աշխարհում: Նույնիսկ խոսվում է, որ այդ համալիրի նախնական արժեքը 500 մլն ԱՄՆ դոլար է: Վաճառքը դեռ գործնական փուլ չի մտել, որովհետեւ իշխանությունները վերջնականապես չեն որոշել, թե ուր են տանելու ներկայումս այնտեղ տեղակայված նախարարությունները: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ նման հարց չի քննարկվել, եւ իշխանությունները նման մտադրություններ չունեն»,- գրում է «Ժողովուրդ»-ը: