Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Ադրբեջանի ընտրանու նկատմամբ:
Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ, Վլադիմիր Հակոբյանը՝ Վուգար Հաշիմովի, Տիգրան Պետրոսյանը՝ Շահրիյար Մամեդյարովի հետ: Իսկ Գաբիրել Սարգսյանը հաղթանակ տարավ Գադիր Հուսեյնովի նկատմամբ:
7-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով Ադրբեջանի եւ Ռուսաստանի թիմերի հետ բաժանում է 1-3 տեղերը:
Հաղթանակ տարավ նաեւ Հայաստանի կանանց ընտրանին, այս անգամ Ռումինիայի ընտրանու նկատմամբ: Էլինա Դանիելյանը հաղթեց Ելենա-Լումինիտա Կոսմային, Լիլիթ Մկրտչյանը՝ Կորինա-Իզաբելա Պեպտանին, Լիլիթ Գալոյանը Կարմեն Վոյցուին: Եւ միայն Նելլի Աղինյանը ոչ-ոքի խաղաղ Ալինա Մոտոցի հետ:
7-րդ տուրից հետո Հայաստանի թիմը Չեխիայի եւ Ուկրաինայի հետ կիսում է 3-5 տեղերը, իսկ առաջատարները Ռուսաստանի եւ Վրաստանի թիմերն են:




























