Գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային խոշորագույն մատակարարներից մեկը՝ Viterra-ն, կդադարեցնի Ռուսաստանից հացահատիկի արտահանումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Bloomberg-ի աղբյուրներին։

«Glencore-ի կողմից աջակցվող Viterra-ն պլանավորում է դուրս գալ ռուսական արտահանման շուկայից եւ մտադիր է այդ որոշման մասին հայտնել մոտ ապագայում»,- գրում է գործակալությունը։ Միաժամանակ ընկերության ռուսական ներկայացուցչությունը հրաժարվել է մեկնաբանություններից։

Ավելի վաղ РБК-ն գրել էր, որ ամերիկյան Cargill-ի ռուսական ներկայացուցչությունը՝ գյուղատնտեսական արտադրանքի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկը, հայտարարել է հաջորդ գյուղատնտեսական սեզոնում (2023 թվականի հուլիսի 1-ից) երկրից հացահատիկի արտահանումը դադարեցնելու պլանների մասին: Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը, հաստատելով այս նամակի ստացումը, ասել է, որ ռուսական շուկայում «Կարգիլ» ՍՊԸ-ի արտահանման գործունեության դադարեցումը չի ազդի արտասահման հայրենական հացահատիկի մատակարարումների ծավալի վրա, իսկ շուկայի ազատվող խորշերն անմիջապես զբաղեցվում են ռուսական խաղացողների կողմից: