Հինգ բնապահպան ակտիվիստներ մարտի 29-ի առավոտյան բարձրացել են գազային ջերմաէլեկտրակայանի ծխնելույզների վրա Գերմանիայի արեւելյան Յենա քաղաքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

«Այսօր առավոտյան... մի քանի մարդիկ, որոնք ուզում են բողոք արտահայտել կլիմայի փոփոխության դեմ, բարձրացել են Յենայի ՋԷԿ-ի խողովակների վրա։ Ոստիկանության ժամանած աշխատակիցները հաստատել են 5 հոգու առկայությունը, ովքեր կլիմայի պաշտպանության ակտիվիստներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես գրում է Bild հրատարակությունը, ակտիվիստները ծխնելույզների վրա «Գազի ժամանակը վերջացել է» եւ «Այրե՛ք մեքենաներ, այլ ոչ թե գազ» գրություններով պաստառներ են կախել, ինչպես նաեւ գործի են դրել պիրոտեխնիկա։

Ավելի ուշ քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահները չեն խոչընդոտել ակտիվիստներին եւ չեն փորձել հեռացնել նրանց օբյեկտից, քանի որ դա ավելի վտանգավոր է, քան ինքնուրույն իջնելը։