«Երկիր» միությանն առձեռն փոխանցվել է ի պաշտպանություն Վահագն Չախալյանի եւ ջավախահայության իրավունքների հանրագիրն (կից ստորագրություններով)՝ ուղղված 2011թ. սեպտեմբերի 19-21-ը Երեւանում կայացած սփյուռքահայ կազմակերպությունների համաժողովի մասնակիցներին: Հանրագիրը կազմվել է Ջավախքում, այն ստորագրել է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմի եւ Ծալկայի շրջաններում բնակվող ավելի քան 1400 մարդ:

Ստորեւ ներկայացվում է հանրագրի տեքստն ամբողջությամբ.«Հանրագիր ի պաշտպանություն ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի 2011թ. սեպտեմբերի 19-20-ը Երեւանում անցկացվող սփյուռքահայերի համաժողովի մասնակիցներինՊատճենը՝ ՀՀ նախագահ պրն Սերժ Սարգսյանին ՀՀ ազգային ժողովինՀՀ եւ սփյուռքի կուսակցություններին, կազմակերպություններին եւ կառույցներինՀՀ-ում արտերկրների դեսպաններինՋավախքի ժողովրդից կոչՋավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» կազմակերպության նախագահ Վահագն Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, այլ նաեւ ջավախքահայության պահպանման, Ջավախքը թուրքերով վերաբնակեցմանը դեմն առնելու, ՀՀ-ն կատարյալ շրջափակումից զերծ պահելու, ի հաշիվ թուրքերի Վրաստանի էթնիկ կազմի փոփոխումը արգելելու ուղղություններով:

Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ՝ ձեր երկրների իշխանությունների եւ միջազգային կառույցների միջոցով պահանջել Վրաստանի հանրապետության իշխանություններից.ա. Դադարեցնել Վահագնի նկատմամբ բանտում կատարվող բռնարարքները եւ սադրանքըբ. Դադարեցնել նրա ընտանիքի անդամների, համախոհների նկատմամբ ճնշումներըգ. Արդարացնել շինծու մեղադրանքներով ազատազրկված Վահագն Չախալյանին եւ անհապաղ ազատ արձակել նրան,դ. Տարածաշրջանում վրացերենի հետ միասին, հայոց լեզվին տալ պետական կարգավիճակ,ե. Վերացնել ՀՀ ու սփյուռքի հայ ազգային գործիչների մուտքի արգելքը Վրաստան»: