Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «անհեթեթ» է անվանել, «առանց երկու կողմերից զորքերը տեղաշարժելու եւ վերախմբավորելու իրավունքի», Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը։ Արձագանքը գրվել է Twitter-ում։

«Ցանկացած զինադադար Ռուսաստանի Դաշնությանը իրավունք կտա մնալու օկուպացված տարածքներում։ Սա բացարձակապես անընդունելի է։ Ուկրաինան իրավունք ունի զորքեր եւ տեխնիկա տեղափոխել իր տարածքով, ինչպես որ հարմար է գտնում», - ընդգծել է Պոդոլյակը եւ նման առաջարկներ անողներին անվանել «տարօրինակ խաղաղապահներ»: