Գարնանային զորակոչի զինծառայողները ծառայության չեն ուղարկվի «հատուկ գործողության» գոտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության պետ Վլադիմիր Ցիմլյանսկին, փոխանցում է «Известия»-ն։

Ցիմլյանսկու խոսքով, ներկայումս պայմանագրով կանչվածների ու մոբիլիզացվածների թիվը միանգամայն բավարար է հանձնարարված խնդիրները լուծելու համար։

Ցիմլյանսկին ասել է, որ գարնանային զորակոչը կսկսվի ապրիլի 1-ից եւ կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը։ Նրա խոսքով, այս տարի 2006 թվականին ծնված ավելի քան 700 հազար երիտասարդ հաշվառվել է զինվորական ծառայության համար։

Մարտի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել գարնանային զորակոչի մասին։