Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հորդորել է ծանոթանալ Ուկրաինայի առաջարկած խաղաղության ծրագրին եւ զրուցել Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ Սի Ծինփինն իր հերթին անհրաժեշտ է համարել վերացնել սառը պատերազմի մտածելակերպը, ինչպես նաեւ հրաժարվել պատժամիջոցների կիրառման քաղաքականությունից։





























