Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, Ուկրաինային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման կոչ անելու մեջ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է պետական KCNA լրատվամիջոցը՝ հիմնվելով համացանցային խնդրագրի վրա։

Տվյալ պահին խնդրագիրը հավաքել է առնվազն 1000 ստորագրություն։

Կիմը կարծում է, որ նման խնդրագիրը կարող է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի քաղաքական դավադրությունը լինել։

Բելառուսում միջուկային ռազմավարական զենք տեղակայելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո Ուկրաինայի նախագահի գրասենյակում հինգշաբթի խնդրագիր է տեղադրվել, որով կոչ է արվում միջուկային զենք տեղակայել ուկրաինական տարածքում կամ զինել Ուկրաինային սեփական միջուկային զենքով։

Շաբաթ կեսօրին խնդրագիրը հավաքել է ընդամենը 611 ստորագրություն, ինչը 25 000-ով պակաս է, քան անհրաժեշտ է Զելենսկու պատասխանի համար։ Կիեւի պաշտոնական անձինք դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել խնդրագիրը։