Մինչև այս տարվա դեկտեմբեր հյուսիսծովյան Brent մակնիշի  նավթի արժեքն ամենայն հավանականությամբ, կկազմի մոտ 95 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Դինամիկայի վրա կազդեն ՕՊԵԿ+ ի մի քանի երկրների՝, այդ թվում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից հումքի օրական արտադրությունը նվազեցնելու պլանները, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկի վերլուծաբանների փոխված կանխատեսումը։

Մինչ այդ, վարկային կազմակերպության փորձագետները կանխատեսում էին, որ մինչև այս տարվա դեկտեմբեր Brent տեսակի նավթի արժեքը կկազմի բարելի դիմաց 90 դոլար։ Սակայն ՕՊԵԿ+-ի մի շարք երկրների «անսպասելի» որոշումը՝ նվազեցնել հումքի օրական արտադրությունը, հանգեցրել է նախորդ կանխատեսման փոփոխությանը, նշվում է հոդվածում։

«ՕՊԵԿ+-ն անցյալի համեմատ՝  այժմ նշանակալի գնաձևավորման իշխանություն ունի։ Հանկարծակի կրճատումը համապատասխանում  է նախաձեռնող լինելու նրանց նոր դոկտրինին: Ռուսաստանում արդյունահանման շարունակական կրճատման հետ մեկտեղ, դա բերել է նրան, որ Ուոլ Սթրիթի հսկան    Brent նավթի գնի  կանխատեսման բարձրացում է  արել՝ այս դեկտեմբերին մինչև 95 դոլար մեկ բարելի դիմաց՝ նախկին 90 դոլարի համեմատ:

Ընդ որում՝ Goldman Sachs-ի վերլուծաբանները նաև փոխել են Brent նավթի գների իրենց կանխատեսումը 2024 թվականի դեկտեմբերի համար։ Այդ ժամանակ արդեն,, ըստ թարմացված գնահատականի,, հյուսիսծովյան նավթի բաժնետոմսերի արժեքը կկազմի բարելի դիմաց 100 դոլար, այլ ոչ թե 95 դոլար, ինչպես նախկինում ակնկալվում էր, ասվում է հաղորդագրության վերջում։