Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի տուժածների թիվը հասել է 33-ի, 22 հոգի դեռ հիվանդանոցներում են. նրանցից 8-ի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը։
Ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգի «Ունիվերսիտետսկայա նաբերեժնայա» սրճարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին): Երկուշաբթի օրը ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգցի 26-ամյա Դարիա Տրեպովան, որին քննչական կոմիտեն համարում է հանցագործության մասնակից։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ Տատարսկու սպանությունը ծրագրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները՝ Ալեքսեյ Նավալնի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ» ի կողմնակիցների գործակալների ներգրավմամբ։
«Ըստ օպերատիվ տվյալների՝ Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 33 մարդ, այդ թվում՝ երկու դեռահաս. մեկ մարդ մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ներկայումս Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում շարունակում է մնալ 22 մարդ, որոնցից 8-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ը՝ միջին ծանրության, հայտնում են մամուլի ծառայությունից։




























