Արևմտյան մի շարք պաշտոնյաներ կուլիսներում քննարկում են Վարշավայի և Կիևի «Հյուսիսային հոսք» գազատարների վրա հարձակմանը հնարավոր մասնակցությունը՝ հիմնվելով ԳԴՀ-ի նախնական տվյալների վրա: Լեհաստանի նախագահի գրասենյակը ժխտել է միջադեպերին իր կապը, հազորդում է The Washinton Post -ը: «Հիմնվելով Գերմանիայի նախնական բացահայտումների վրա՝ պաշտոնյաները կուլիսներում քննարկում են հարձակմանը Լեհաստանի կամ Ուկրաինայի կառավարության հնարավոր մասնակցությունը: Ոմանք ասում են, որ Լեհաստանը կարող էր դրդապատճառ ունենալ՝հաշվի առնելով, որ այն եղել է «Հյուսիսային հոսք» նախագծի ամենաբացահայտ քննադատներից մեկը՝ սկսած 1990-ականների վերջից:

Պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին, միանգամից երկու ռուսական արտահանող գազատարների վրա՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2»: Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակային դիվերսիան։ Nord Stream-ի օպերատոր՝ Nord Stream AG-ն հայտնել է, որ գազատարներում արտակարգ դրությունն աննախադեպ է, և անհնար է գնահատել վերանորոգման ժամկետները։

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը  միջազգային ահաբեկչության ակտի գործ է հարուցել։ Հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ «Գազպրոմին» թույլ են տվել ստուգել պայթյունի վայրը, իսկ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը զեկուցել է նրան տեղազննման վերաբերյալ։ Պուտինը հայտարարել է, որ գազատարի վրա պայթյունն ակնհայտ ահաբեկչություն է։