ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բերնսը Նյու Յորքում բանակցություններ է վարել  Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, NEWS.am-ին  հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:

Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, դռնփակ ռեժիմով, առանց ԶԼՄ-ների մասնակցության:  Հանդիպման մանրամասներ չեն հաղորդվում, սակայն, պաշտոնական տվյալներով,  բանակցությունների հիմնական թեման  ղարաբաղյան հիմնախնդրի կարգովորման գործընթացն է եղել:

Բիլ Բերնսը ժամը 2-ին հանդիպել է Է. Նալբանդյանի, իսկ ժամը 3:30 –ին` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Նյու Յորքում եմ` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանին մասնակցելու համար: